Օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական հանգիստ. Սուրեն Պապիկյան

Օպերատիվ իրավիճակն այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է ըստ էության: Կարող եմ նշել, որ զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրը»,- ասաց Պապիկյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ ՀՀ դիրքորոշումը հստակ է՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից:

«Խոսքը ոչ միայն վերջին օրերի իրադարձությունների, այլև նախորդ տարվա մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժման մասին է: ՀՀ-ն այս դիրքորոշումն է արձանագրել ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցած քննարկումների ժամանակ: Ըստ էության, ՄԱԿ-ի ԱԽ-ում Հայաստանի դիմումի հիման վրա են քննարկումներ տեղի ունեցել: Երեկ երեկոյան ևս մեկ հեռախոսազրույց եմ ունեցել ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահող երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրավիճակը պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում»,- ասաց Փաշինյանը:

Related posts

Գյումրու ավագանու նիստը՝ վիճաբանությունների, սուր քննարկումների ու քաղաքական ենթատեքստերի ուղեկցությամբ

ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա

Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ