ՕԽ-2024․ Վարազդատ Լալայանը՝ արծաթե մեդալակիր

Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում այսօր մրցահարթակը տրամադրվեց գերծանր քաշային ծանրորդներին․ պայքարի դուրս եկավ մեր երրորդ ծանրորդն ու վերջին օլիմպիականը՝ 2024 թ. Եվրոպայի չեմպիոն և աշխարհի գավաթակիր Վարազդատ Լալայանը։ Առաջին մոտեցման ժամանակ Լալայանը բարձրացրեց 210, երկրորդի ժամանակ՝ 215 կգ-անոց ծանրաձող, երրորդ մոտեցումը՝ 218 կգ-անոց ծանրաձող բարձրացնելը, չհաջողվեց։ Պոկում վարժությունում Լալայանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։

Հրում վարժությունում Լալայանը առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 247, երկրորդի ժամանակ՝ 252 կգ-անոց ծանրաձող, երրորդ մոտեցումը չհաջողվեց․ 256 կգ-անոց ծանրաձողը Լալայանը չբարձրացրեց։

Լալայանը երկամարտի 467 կգ (215+252) արդյունքով դարձավ փոխչեմպիոն:

Related posts

Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք