Օլիմպիական խաղեր. Հովհաննես Բաչկովը հաղթեց 1-ին մենամարտում, հաջորդ մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է

Հայաստանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը վստահ հաղթանակով մեկնարկեց Տոկիոյի օլիմպիական խաղերը:

63 կգ քաշային կարգի մրցումների 1/16 եզրափակիչ փուլում մեր մարզիկը ուժերը չափեց Անտիգուա և Բարբուդայի ներկայացուցիչ Ալստոն Ռայանի հետ: Հովհաննես Բաչկովը վստահ անցկացրեց մրցամարտը և մրցակցին պարտության մատնեց 5:0 հաշվով:

1/8 եզրափակիչում մեր բռնցքամարտիկը կհանդիպի ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ, որը ընթացիկ մենամարտում 5:0 հաշվով հաղթել է ուկրաինացի Յարոսլավ Խարցիվին:

Related posts

Նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Գոռ Ներսիսյանը` Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր

Կրիշտիանու Ռոնալդուի որդին հրավիրվել է Պորտուգալիայի մինչև 15 տարեկանների հավաքական