Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա

Դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դեկտեմբերի 29-ի և 31-ի ցերեկը, հունվարի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է ձյուն։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-ի, 29-ի, 31-ի և հունվարի 2-ի ցերեկն առանձին շրջաններում, հունվարի 1-ին և 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն։

Դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին և 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 30-31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ, 28-ի ցերեկը՝ լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-30-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, դեկտեմբերի 31-ի և հւնվարի 1-ի գիշերն աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Related posts

Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները

ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները