Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-20-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում`փետրվարի 19-ի և 20-ի երեկոյան ժամերին, 21-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 4-6 մ/վ, փետրվարի 19-23-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 19-ի ցերեկը, 20-ին, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 21-ին սպասվում են տեղումներ:

Related posts

ՀԷՑ-ը պահանջել է հերքել ընտրությունների օրը ընտրատեղամասերում «հոսանքազրկումների» մասին հրապարակումները

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ուղերձը՝ Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ

Կարևոր է, որ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակման նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներ շահագրգիռ դերակատարների մասնակցությամբ․ ՄԻՊ