Օդի ջերմաստիճանը հունվարի 19-ի գիշերը կբարձրանա ևս 2-3, ապա կնվազի 7-10 աստիճանով

Երևան քաղաքում հունվարի 18-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է ձյուն։

Հունվարի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում հունվարի 18-ի ցերեկը, 19-20-ին շրջանների մեծ մասում, 22-ի ուշ երեկոյան, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հունվարի 21-22-ին, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 19-ի գիշերը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հունվարի 20-22-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին