Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, հետո աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով

Երևան քաղաքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրև, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով, հնարավոր է նաև ամպրոպ։

Ապրիլի 14-ին հնարավոր է կարճատև անձրև։

Ապրիլի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ։

Տեղումները ապրիլի 13-ին լեռնային և բոլոր նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։

Ապրիլի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 15-17-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով։

Related posts

Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը ՀՀ առաջնահերթություններից են. Վահագն Խաչատուրյան

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ անվտանգ արևայրուք ստանալու կանոնների մասին

Չճշտված լուրը փաստից արագ տարածվեց․ ՆԳՆ-ն պարզաբանում է նախօրեի սկանդալը