Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետ կբարձրանա 6-9 աստիճանով. հանրապետության ողջ տարածքում անձրև կտեղա

Հանրապետության տարածքում մայիսի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ։

Մայիսի 18- 19-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ի ցերեկը, 15-ին կնվազի ևս 2-4 աստիճանով, 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։

Երևանում մայիսի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 14-15-ն առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

ՀՀ մարզերում՝

Երևանում՝

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին