Օգոստոսի 22-28-ը հաստատվել է կորոնավիրուսի 2124 նոր դեպք

Օգոստոսի 22-28-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2124 նոր դեպք, կատարվել է 6131 թեստավորում: Առողջացել է 1788 բուժառու, արձանագրվել է մահվան 7 դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 434398 դեպք, որոնցից 421316-ը՝ առողջացած:

Փաստացի բուժում է ստանում 2745 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8655 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3 184 464 թեստավորում:

Related posts

«Իրավիճակը վերահսկողության տակ է». ՌԴ իշխանությունները՝ Սիբիրում ժանտախտի բռնկման մասին հաղորդագրություններից հետո

Խուդաթյանը Թուրքիայի պատվիրակության հետ քննարկել է Գյումրի – Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ուղղությամբ աշխատանքները

Ռուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ