Օգոստոսի 21-ին հակառակորդի կրակոցից զինծառայողի մահվան առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

2023 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով գլխի շրջանում մահացու հարզենային վիրավորում է ստացել մարտական հերթապահության ընդգրկված, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վանիկ Արամի Ղազարյանը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, իրականացվում են անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է:

Related posts

Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

Ինչպես է մարվել ՀԷՑ-ի ենթակայանի հրդեհը, ինչ վիճակում են ծխահարված փրկարարները․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

Միջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ Պետրոսյան