Օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջները

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 33 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:

Հսկողական միջոցառումների արդյունքում՝ հարկ վճարողներին, ընդհանուր առմամբ, առաջադրվել է 13․9 մլն դրամի չափով տուգանք:

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը՝ գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներով:

Related posts

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում ներկայացված պնդումները չեն համապատասխանում իրականությանը. ՊԵԿ

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով