Հրդեհ Գյումրիում

Նոյեմբերի 25-ին, ժամը 18։14-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 48 շենքի 1-ին հարկից ծուխ է նկատվում, ներսում կա տուժած քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի բնակարաններից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:35-ին, մարվել՝ 18:51-ին:

Այրվել է բնակարանի գույքը (մասնակի) և մեկ հեռուստացույց:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժած Տարիել Հ․-ին (ծնված 1941 թ.), ով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել։

Related posts

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Սիսիանի եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք. Նիկոլ Փաշինյան