Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Ստորև ներկայացվում են առանձին վիճակագրական ցուցանիշներ:
2025 թվականի առաջին կիսամյակում կանխվել է թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման 68 դեպք, որոնց ընթացքում հայտնաբերվել են՝
- 626.4 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ.
- 88 բջջային հեռախոս.
- 92 այլ արգելված իրեր.
- 47 դեղահաբ.
- 3.1 լիտր ոգելից խմիչք.
- 127.000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆ դոլար: