Քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել են կես կիլոգրամից ավելի մարիխուանա

Քրեական ոստիկանության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները հոկտեմբերի 22-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրի քաղաքի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ պատրաստվում է Երևանից թմրանյութ տեղափոխել Գյումրի։

Քրեական ոստիկանության ծառայողները համագործակցեցին Աշտարակի բաժնի գործընկերների հետ, և նույն օրը Երևան-Աշտարակ ճանապարհին գյումրեցի տղամարդը ձերբակալվեց և, ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվեց Աշտարակի բաժին։

Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ծալովի դանակ, իսկ մեքենայի խուզարկությամբ` երկու փաթեթ, որոնք լցված էին 72 և 436 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով։

Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Related posts

Խորապես վշտացած ենք՝ տեղեկանալով Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների մասին. ՀՀ ԱԳՆ

Հրդեհ Գյումրու կտորի արտադրամասերից մեկում

Տեխասում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 15 երեխա