Քրեական ոստիկանության ծառայողները ապօրինի զենք-ռազմամթերք են հայտնաբերել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 33-ամյա մի բնակիչ «Մերսեդես» մակնիշի իր մեքենայում ապօրինի զենք և ռազմամթերք է պահում։

Ձեռք բերված օպերատիվ տվյալների իսկությունը ստուգելուց հետո հունվարի 10-ին կասկածվողը, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին: Մեքենայից հայտնաբերվեց երկու ատրճանակ, ձայնային լուսարձակի երկու փամփուշտ, «ֆ-1» տիպի նռնակներ՝ պայթուցիչով, սվին-դանակ, որսորդական դանակ, գիշերային հեռադիտակ և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 72 փամփուշտ, որոնք առգրավվեցին։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան