Քվեարկության մասնակիցների թիվը Փարաքարում և Գյումրիում՝ ժամը 14:00-ի դրությամբ

Ժամը 14:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 7067 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 33.71%-ը: Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից:
Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ:
Շիրակի մարզի Գյումրի  համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 14:00-ի դրությամբ, մասնակցել է 25255 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22.70%-ը: Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111236 է:
Երկու համայնքներում միասին քվեարկությանը մասնակցել է 32322 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 24.45%-ը:

Related posts

Չնախատեսված կարճատև հանդիպում Լեռնանիստի բնակիչների հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Քորթնի Ռեթրին մտքեր են փոխանակել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ 80» նախաձեռնության վերաբերյալ

Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցներին. Բարո