ՔՊ-ն Երիտասարդական կառույց կստեղծի

Մայիսի 2-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույց ստեղծելու մասին որոշումը։

Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած և հարցազրույցի արդյունքներով դրական եզրակացության արժանացած քաղաքացիների դիմումները։

Քննարկվել են ընթացիկ քաղաքական հարցեր։

Related posts

ԱԺ-ն ընդունեց Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու նախագիծը

Պետությունը ՀԷՑ-ի կառավարմանը միջամտելու լծակներ ստացավ. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Պատգամավորները Հովիկ Աղազարյանին կոչ արեցին վայր դնել մանդատը և հեռանալ ԱԺ շենքից