Քննարկվել են քաղավիացիայի ոլորտում հայ-կատարական փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները

Հունվարի 10-ին Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տնօրեն Մուհամմադ Ֆալեհ ալ-Հաջրիի հետ։

Հանդիպմանը քննարկվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում հայ-կատարական փոխգործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները՝ հայտնում են Կատարում ՀՀ դեսպանությունից:

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան