Քննարկվել են ՀՀ-ում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Firebird ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիգ Հովակիմյանին, NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին և Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր: Ներդրումային ծրագիրը գնահատվում է շուրջ 500 միլիոն դոլար:

Վարչապետը կարևորել է նախագծի կյանքի կոչումը և ընդգծել ՀՀ կառավարության աջակցությունը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այն նոր ազդակ կհաղորդի և էական ազդեցություն կունենա Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման ու առաջընթացի ապահովման գործում:

Ռազմիգ Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը նախագծին աջակցելու համար և մանրամասներ ներկայացրել առաջիկա ծրագրերի ու քայլերի վերաբերյալ:

Ակնկալվում է, որ նախագծի շրջանակում կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ, կձևավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք։

Related posts

Վահագն Ալեքսանյանը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ խորհրդարանական կապերի խորացման հեռանկարները

Զինվորները երթևեկել են մեքենայով, որը շահագործման չպետք է լիներ. Փաշինյանը` տեղի ունեցած վթարի մասին

ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները հայտնի են. 3 հանձնաժողով դեռ նախագահ չունի