Քննարկվել են ՀՀ կառավարության և ICPC հիմնադրամի միջև համագործակցության խորացման հնարավորությունները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթ (ICPC)» հիմնադրամի նախագահի գլխավորած պատվիրակությանը:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ Երևանի պետական համալսարանը 2001 թվականից միացել է ծրագրավորման միջազգային օլիմպիադային և 2023 թվականին Եգիպտոսի Լուքսոր քաղաքում անցկացված «ICPC աշխարհի եզրափակչում» գրանցել է բացառիկ արդյունք, որն ամենաբարձրն է եղել Հայաստանի՝ մրցույթին մասնակցության պատմության մեջ:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է վերջին տարիներին մրցույթին՝ հայաստանյան նաև այլ համալսարանների մասնակցության կարևորությունը՝ որպես Հայաստանում մրցույթի տարածվածությանն ուղղված ջանքերի ցուցիչ: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ ՀՀ կառավարությունը ներկայացրել է հայտ՝ «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու համար և հայտի ընդունման դեպքում հանձնառու է կազմակերպել այս հեղինակավոր միջոցառումը միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան:

Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ կառավարության և ICPC հիմնադրամի միջև համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ են կատարել ՀՀ կառավարության հայտի ընդունման դեպքում միջոցառման անցկացման կազմակերպչական հարցերին:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան