Քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելմանն առնչվող հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։
Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի մեջ են մտել 2022 թվականից։ Անդրադարձ է կատարվել թրաֆիքինգի ենթարկված անձանց՝ վերջիններիս կողմից շահագործման պայմաններում հանցագործություն կատարելու դեպքում քրեական պատասխանատվությունից ազատվելու, քրեական հետապնդման ժամկետների, վարույթի փուլերի, թրաֆիքինգից տուժած անձանց փոխհատուցման և այլ հարցերի:
Կարևորվել են անչափահասների մասնակցությամբ քննչական գործողություններին որակավորված հոգեբանների ներգրավման պահանջի սահմանումը, քրեական վարույթներով իրավական օգնության մասին համապարփակ օրենսդրության ընդունումը։
Կողմերը երկուստեք վերահաստատել են իրենց հանձնառությունը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում համատեղ ջանքերի ակտիվացման և ձեռնարկվող քայլերի շարունակականության ապահովման ուղղությամբ՝ նորանոր հաջողություններ արձանագրելու համար

Related posts

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

Պետությանը կվերադարձվի շուրջ 100.000 ԱՄՆ դոլար. դատարանը բավարարել է դատախազության հայցադիմումը

Ուժգին քամին պոկել է տանիքի թիթեղը, հարվածել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով