Քննարկվել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 1-ին Աշխաբադում հանդիպել է Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Մամմեթգուլի Ասթանագուլովի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման, հայկական արտադրանքի արտահանման, ինչպես նաև գործարար կապերի ակտիվացման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել համագործակցության տարբեր ուղղություններով առկա ներուժի իրացմանն ու նոր հնարավորությունների բացահայտմանը։Կողմերը կարևորել են գործնական կապերի ակտիվացումն ու փոխշահավետ համատեղ ծրագրերի իրականացումը։

Related posts

Արթիկում ՔՊ կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 74.9 տոկոսը

Գորիսում «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 93%-ը

Ախուրյանում ՔՊ կուսակցությունը՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 92.4%-ը