Քննարկվել են կին պարեկների ծառայությանն առնչվող հարցեր

Օգոստոսի 2-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից Կանանց հարցերով խորհրդի հերթական հանդիպումը։

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ մասնակցում էին ՆԳՆ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը, Հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման և մոնիթորինգի բաժնի պետ Նատալի Սահակյանը, պարեկային ծառայողներ։

Կարևորելով հանդիպումների պարբերականությունը՝ Արմեն Մկրտչյանը նշել է, որ նմանօրինակ քննարկումները թույլ են տալիս հավաքագրել կին ծառայողների խնդիրներն ու առաջարկությունները, ինչը նախարարության քաղաքականության մշակման և ռազմավարական նպատակների արդյունավետ պլանավորման շրջանակում անհրաժեշտություն է։

Անդրադառնալով կին ծառայողների բարձրացրած հարցերին՝ Պարեկային ծառայության պետը մատնանշել է վեր հանված խնդիրների հնարավոր լուծումները։

Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության խթանման առումով՝ Արթուր Խուդինյանը կարևորել է հատկապես կին պարեկների դերը, իրազեկման արշավների ընթացքում նրանց ներկայացվությունը։

Նատալի Սահակյանը ներկայացրել է պարեկային ծառայության կազմակերպման և անցկացման միջազգային փորձը, առանձնահատկությունների մանրամասներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հերթափոխային ծառայության, համազգեստի կրման կանոնների, վերապատրաստումների անցկացման և ծառայությանն առնչվող այլ հարցեր։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում