Քննարկվել են կենսաթոշակային բարեփոխման տնտեսական, սոցիալական և ֆինանսական բաղադրիչների իրականացմանը վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսիական «Ամունդի Գրուպ» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է «Ամունդի Գրուպ»-ի ներգրավվածությունը Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործընթացում՝ ի դեմս «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կենսաթոշակային բարեփոխման ընթացքին և նշել, որ ՀՀ տնտեսական աճի ընթացիկ դինամիկան թույլ է տալիս ներդրումային նոր ծրագրերի իրականացմամբ բարձրացնել բարեփոխման արդյունավետությունը:

Բերնար դը Վիթը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատականի, արդյունավետ փոխգործակցության համար և նշել, որ «Ամունդի Գրուպ»-ը հետաքրքրված է շարունակելու հանրության, պետության և կենսաթոշակային համակարգի համար շահավետ նախագծերի իրականացումը:

Հանդիպմանը քննարկվել են կենսաթոշակային բարեփոխման տնտեսական, սոցիալական և ֆինանսական բաղադրիչների իրականացմանը վերաբերող հարցեր:

Վարչապետին տեղեկատվություն է ներկայացվել «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի գործունեության, եկամտաբերության և ընթացիկ արդյունքների վերաբերյալ:

Մտքեր են փոխանակվել ֆինանսական շուկայի զարգացման, ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման, սոցիալական բարեկեցության ապահովման և մի շարք այլ ուղղություններով իրականացվող համատեղ ծրագրերի շուրջ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրության հետ ակտիվ հաղորդակցությունը, որը կնպաստի հանրային իրազեկվածության, հաշվետվողականության շարունակական բարձրացմանը և կենսաթոշակային բարեփոխման արդյունավետ իրականացմանը:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան