Քննարկվել են Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Երևանում կայանալիք նիստի անցկացման հարցեր

Ապրիլի 19-ին ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում (UNWTO) ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին։
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Զուրաբ Պոլոլիկաշվիլին շնորհավորել է Սոս Ավետիսյանին՝ ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և բեղմնավոր աշխատանք։
Դեսպան Ավետիսյանը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը, որպես նաև ՄԱԿ-ի ԶՀԿ Գործադիր խորհրդի անդամ երկիր, շարունակելու իր նպաստը բերել կազմակերպության նպատակների և ծրագրերի իրագործմանը։
Զրուցակիցները քննարկել են նաև համագործակցությամբ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, ինչպես նաև ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի՝ հունիսի 1-3-ը Երևանում կայանալիք 67-րդ նիստի անցկացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

 

🇦🇲Ապրիլի 19-ին ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում (UNWTO) ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Սոս…

Posted by Embajada de Armenia en España-Իսպանիայում Հայաստանի դեսպանություն on 2022 թ. ապրիլի 19, երեքշաբթի

Related posts

Մհեր Գրիգորյանին Nokia ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացվել են 5G ցանցի ենթակառուցվածքների ներդրման ծրագրերը

Անօթևան մնացածները կապահովվեն թե՛ կեցության վայրով, թե պայմաններով. ՏԿԵ նախարարը՝ Ճամբարակում

Դավիթ Առուշանյանը ներկայացրել է Շիրակի մարզի 2024 թվականի բյուջեի կատարողականը