Քննարկում ենք նաև Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը. ՀՀ ԱԳ նախարար

Մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը: Այդ մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանը պատրա՞ստ է հայցերը հետ կանչել նախքան խաղաղության պայմանագրի ստորագրումը:

«Մենք քննարկում ենք միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարումը, և եթե համաձայնեցվի, ստորագրվի և մտնի ուժի մեջ, այս կետերը և մնացյալ բոլոր կետերը ենթակա են պարտադիր կատարման»,- ասաց նախարարը:

Related posts

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Վահե Ղալումյանը՝ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի գարի և ցորեն