«Քննարկել ենք «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը». Նազելի Բաղդասարյան

Աժ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ «Ազգային ժողովում, այսօր տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկել ենք «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը։
Հաշվի առնելով, որ գործադիրի կողմից այս ընթացքում բարձրաձայնել են բազմակի հարցեր, որոնք առնչվել են անհայտ կորած անձանց, գույքագրել ենք բոլոր խնդիրները, ֆիքսել օրենսդրական բացերը և ըստ այդմ, փաստել, որ միասնական իրավական ակտը, որը կկարողանա կարգավորել այս խնդիրն առավել քան անհրաժեշտ է։ Առաջիկայում ակտիվ քննարկումներ կլինեն միջազգային կառույցների հետ, որից հետո համաձայնության գալով արդարադատության եւ պաշտպանության նախարարությունների հետ, կփորձենք շրջանառության մեջ դնել սույն օրինագիծը։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր շահագրգիռ կողմերին կառուցողական քննարկման համար։»

Ազգային ժողովում, այսօր տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկել ենք «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի…

Опубликовано Nazeli Baghdasaryan / Նազելի Բաղդասարյան Среда, 10 марта 2021 г.

Related posts

Կծիկը բացահայտվել է. ՔԿ նախագահը՝ 590.000 դոլարի հափշտակության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը

Հակադիր ակցիաներ ԱԺ-ի դիմաց՝ Մատվիենկոյի Հայաստան այցի ֆոնին