Քլևերլին ու Տոկաևը քննարկել են Մեծ Բրիտանիայի և Ղազախստանի համագործակցության ամրապնդման հեռանկարները

Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյմս Քլևերլին պաշտոնական այցով ժամանել է Աստանա: Նրան ընդունել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, որը Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին հրավիրել է այցելել հանրապետություն:

Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, առևտրատնտեսական, ներդրումային և հումանիտար ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման հեռանկարները:

Տոկաևն ու Քլևերլին ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի խոսքով՝ Լոնդոնը դրական է գնահատում Ղազախստանում ընթացող քաղաքական բարեփոխումները:

Բրիտանացի դիվանագետին ընդունել է նաև Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը: «Ղազախստանի կառավարությունը տրամադրված է բոլոր ուղղություններով Մեծ Բրիտանիայի հետ փոխգործակցության հետագա խորացմանը։ Այս համատեքստում կարևոր քայլ կլինի ռազմավարական գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը, որի մշակումն ավարտական փուլում է»,- ասել է Սմաիլովը:

Իր հերթին Քլևերլին ընդգծել է, որ Ղազախստանը Կենտրոնական Ասիայում Մեծ Բրիտանիայի կարևորագույն առևտրային գործընկերներից մեկն է:

Related posts

Հենց այդտեղ է, որ ժողովրդավարությունը սպանվել է. Հակոբ Արշակյանը՝ Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության անվճար տեղերը

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, բնակելի տան տանիք է վնասվել