Քեսաբի Դյուզաղաջ գյուղ հասած հրդեհը հաջողվել է վերահսկելի դարձնել

Հայաբնակ Քեսաբի առաջին գյուղ՝ Դյուզաղաջ հասած հրդեհը վերահսկողության տակ է վերցվել՝ հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը:

Տեղի հայ երիտասարդները, համագործակցելով Սիրիայի հրշեջ ու քաղաքացիական պաշտպանության ուժերի հետ տեղանքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման հարցերով, միասնաբար կրակը հետ են մղել:

Այս պահին հրդեհը դեռ ամբողջությամբ մարված չէ, սակայն գյուղի սահմաններից հեռու է, և նրա տարածումը կասեցվել է:

Գյուղացիներն անցել են իրենց բնականոն գործունեությանը՝ բերքահավաքի աշխատանքներին:

Դյուզաղաջի տներն ու պարտեզներն անցած գիշերվա հրդեհի հետևանքով չեն տուժել:

Գյուղը մարդկային ու նյութական կորուստներ չի կրել:

Related posts

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 162 ընտրատեղամասերից

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 150 ընտրատեղամասերից

Ինչ պատկեր է մի շարք բնակավայրերում. ընտրությունների նախնական արդյունքները