Քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով. ԵՄ

Եվրոպական միությունը շատ ուշադիր հետևում է Հայաստանում իրադարձությունների զարգացմանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵՄ-ի կայքէջը:

«Մենք խնդրում ենք բոլոր գործող անձանց պահպանել հանգստություն և խուսափել ցանկացած հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա էսկալացիայի։ Քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքներին ու գործընթացներին խիստ համապատասխան ։

ՀՀ Սահմանադրությամբ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության տակ: Ժողովրդավարական և սահմանադրական կարգի պահպանումը միակ միջոցն է, որի միջոցով Հայաստանը կարող է արդյունավետորեն լուծել իր առջև դրված խնդիրները »,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Related posts

Երևանում դիմակավորված անձինք առևանգել են օտարերկրացու դստերը. ինչպես, որտեղ և ում հետ է հայտնաբերվել երեխան

Պուտինն ինձ ասեց, որ անպայման պատասխան հարված կհասցնի Ուկրաինային. Թրամփ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել