Քաղաքական հայտարարություններ անելը ԳՇ գործառույթների մեջ չի մտնում. փոխվարչապետ

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ԳՇ հայտարարությունը բավականին խնդրահարույց է՝ առաջին հերթին այն առումով, որ զինվորականությունը, մանավանդ՝ ԳՇ պետը և ղեկավարությունը, համաձայն մեր Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետի, քաղաքականության հետ չպետք է առնչվեն ու կապ ունենան:

«Խնդրահարույց է այն առումով, քանի որ ԳՇ հիմնական խնդիրը պետք է լինի մեր սահմանների պաշտպանությունն ու մեր անվտանգության ապահովումը, և որևէ կերպ քաղաքական հայտարարությունները չեն մտնում ԳՇ գործառույթների մեջ»,- նշեց Ավինյանը՝ ընդգծելով՝ Զինված ուժերը պետք է զբաղվեն այն գործառույթներով, որոնցով լիազորված են՝ ըստ Սահմանադրության:

Related posts

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված խցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է