Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Փետրվարի 20-ից 21-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 25 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքում, Լոռու մարզի Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում, Հայրավանք գյուղում, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ քաղաքներում, Մելիքգյուղ գյուղում, Քուչակ-Ապարան, Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհներին, Քուչակ գյուղում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Ցողամարգ-Թորոսգյուղ ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան, Մեղրի քաղաքներում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 ավտոմեքենա և 24 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է