Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 298 ավտոմեքենա

Հունվարի 31-ի դրությամբ ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների դուրսբերման աշխատանքներին մասնակցում են 33 փրկարար ծառայող։

Հունվարի 30-ին, ժամը 12։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 298 ավտոմեքենա և 94 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Փրկարարական աշխատանքներին մասնակցել են 33 փրկարար ծառայող, ՊՆ N զորամասի թվով 3 տեխնիկա և ՃՈ 4 կարգախումբ։

Related posts

ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 338 տեղամասերից. ՔՊ-ն առաջատար է

Հրապարակվել են 289 ընտրատեղամասի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 232 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները