Փրկարարները Քաջազնունու փողոցում հայտնաբերել են ՌԳԴ-5 տիպի նռնակ

Փետրվարի 22-ին, ժամը 14:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 6/7 հասցեում գտնվող տարադրամի փոխանակման կետում տեղի է ունեցել ավազակային հարձակում․ տարածքում նռնակ կա։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հայտնաբերվածը ՌԳԴ-5 տիպի մարտական նռնակ է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը․ սակրավորները նռնակը տեղափոխել են Արմավիրի մարզի Բաղրամյանի հրաձգարան։

Related posts

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը