Փրկարարները Վանաձորի արհեստական լճից դի են դուրս բերել

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11:01-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում՝ արհեստական լճում, տղամարդու դի է հայտնաբերվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Զորավար Անդրանիկի փողոցի մոտակայքում գտնվող արհեստական լճից դուրս են բերել Գ. Խ.-ի (ծնված 1998 թ․) դին:

Related posts

Աչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. Արայիկ Հարությունյան

Ադրբեջանի Միլլի մեջլիսում հայտնել են Թուրքիայից Բաքվի դեմ տեղեկատվական արշավի մասին

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ որևէ ռազմական գործողության. Պուտին