Փոխհրաձգություն Ադրբեջան-Իրան սահմանին

Ադրբեջանի պետական ​​սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերի «Գյոյթեփե» սահմանային ջոկատի ծառայողական հատվածում կանխվել է պետական ​​սահմանը խախտելու փորձ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանի պետական ​​սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնի տվյալներով՝ չորս անհայտ անձինք փորձել են անօրինական կերպով հատել սահմանը Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Ադրբեջանի Հանրապետություն։

Ահազանգի հիման վրա ոտքի է ելել սահմանային անձնակազմը, միջոցներ են ձեռնարկվել իրավախախտներին կանխելու համար։ Նրանց կարգադրվել է կանգ առնել, և սկսվել է հետապնդում՝ նախազգուշական կրակոց արձակելով օդ։ Չարամիտները ցուցաբերել են զինված դիմադրություն՝ կրակ բացելով և այդպիսով սպառնալիք ստեղծելով զինծառայողների կյանքին։

Փաթեթները նետելով և օգտվելով մթությունից ու անտառապատ տեղանքից՝ հանցագործները թաքնվել են սահմանակից պետության տարածքում:

Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցների հետ համատեղ օպերատիվ-հետախուզական գործողությունների ընթացքում դեպքի վայրում հայտնաբերվել և առգրավվել է թմրանյութերով լի երեք փաթեթ՝ ընդհանուր 33 կգ 900 գրամ քաշով, ինչպես նաև իրեղեն այլ ապացույցներ։

Սահմանակից կողմի սահմանային ծառայությունը տեղեկացվել է միջադեպի մասին սահմանային ներկայացուցիչների միջոցով։

Օպերատիվ-քննչական գործողությունները շարունակվում են։

Related posts

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը