Փոխհրաձգության հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանցի զինծառայողները կրակահերթեր են արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

Related posts

Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում. ԱԱԾ

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում