«Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը դավաճան է անվանել ակումբից հեռացած ֆուտբոլիստներին

«Փյունիկ»-ի մամուլի նախկին խոսնակ Հայկազ Մկրտչյանն օրերս սոցցանցերում հրապարակել է լուսանկար և հայտնել, որ ակումբը «Նոա» տեղափոխված սաների մուտքն արգելել է իր ակադեմիա: Խոսքը Փյունիկի արդեն նախկին պատանի ֆուտբոլիստների մասին է, ովքեր որոշել են իրենց կարիերան շարունակել այլ ակումբում:

Այսօր էլ «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը Ռադիովանի եթերում հայտնել է, որ այդ  տղաները դավաճաններ են ու դավաճանել են իրենց խաղընկերներին ու թիմին:

Նա նշել է, որ չգիտի՝ նրանք ֆուտբոլիստ կդառնան, թե ոչ, բայց կյանքի առաջին մեծ դավաճանությունն արդեն գործել են։

Նշենք, որ «Նոա» ակումբը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական և Էթիկայի կոմիտե՝ «Փյունիկ» ՖԱ-ի մարզաբազայում թիմի նախկին պատանի ֆուտբոլիստների դեմքերով նկարներ փակցնելու և պատանի ֆուտբոլիստների մուտքն այդ տարածք արգելելու վերաբերյալ։ ՀՖՖ-ն դիմումը վարույթ է ընդունել:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ