«Փյունիկին» տեղափոխող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյում

Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի օգոստոսի 14-ին կայանալիք «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է: Այս մասին հայտնում են «Փյունիկ»-ից:

«Կոնֆերենցիաների լիգայի «Բուդյո-Գլիմտ»-«Փյունիկ» հանդիպումից հետո մեր ակումբի պատվիրակությունը տեղափոխող ինքնաթիռը շարժիչի խափանման պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյի միջազգային օդանավակայանում, ու, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, խնդրանքով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հետաձգել խաղը, որը բավարարվել է»,- նշված է ակումբի ֆեյսբուքյան էջում:

Related posts

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Սիսիանի եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք. Նիկոլ Փաշինյան