Փլուզվել է անասնագոմ․ հողաշերտի տակ մնացած քաղաքացու կյանքը փրկվել է

Մայիսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովասար գյուղի տներից մեկին կից անասնագոմում տեղի է ունեցել փլուզում, որի տակ քաղաքացի է մնացել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել է նույն գյուղի բնակիչ 68-ամյա Աղվան Թ․-ին պատկանող անասնագոմի հողաշեն տանիքը, վերջինս կիսով չափ մնացել է հողաշերտի և փլատակների տակ։

Փրկարարները և գյուղացիները փլատակների տակից դուրս են բերել վիրավորին։ Վերջինս տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։

Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։

Related posts

Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը երկիր

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել