Փետրվարի 6-ին լեռնային շրջաններում սպասվում է բուք

Երևան քաղաքում փետրվարի 5-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին հնարավոր է թույլ ձյուն։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 5-ի ուշ երեկոյան ժամերին, 6-9-ը առանձին շրջաններում սպասվում է ձյուն, փետրվարի 6-ին լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան