Իրաքի հյուսիսում թեժ մարտեր են թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև

Փետրվարի 10-ին Թուրքիայի օդուժը ռմբակոծել է Իրաքյան Քուրդիստանի (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջան) Դոհուկ նահանգի Գարե շրջանը՝ հայտնում է ermenihaber-ը:

Գիշերային հարձակումը սկսվել է կործանիչներով և Kobra տեսակի հարվածային ուղղաթիռներով:

Թուրքական օդուժն ավելի ուշ ենտ է իջեցրել Գարեին կից շրջանում: Քուրդ զինյալների պատասխան կրակից հետո թուրքական ուղղաթիռները ստիպված են եղել լքել տարածքը:

Ըստ քրդական աղբյուրի՝ մարտերը քուրդ զինյալների ու թուրք ուժայինների միջև շարունակվել են փետրվարի 10-ի ամբողջ օրվա ընթացքում։

Ավելի վաղ Թուրքիայի օդուժը ռմբակոծել էր Սիրիայի Մանբիչ շրջանի քրդաբնակ 6 գյուղ:

Մանբիչի ռազմական խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերը հարձակվել են Մանբիչի հյուսիսարևելյան Ալ Ջաթ գյուղի ռազմական նշանակության օբեկտների վրա, սակայն հետ են շպրտվել:

Related posts

Մահացել է Արմեն Հովհաննիսյանը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել. տեսանյութ

Նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ