Փեզեշքիանը և Ալիևն ընդգծել են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների եղբայրական բնույթը

Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի նախագահները:

Մասուդ Փեզեշքիանը և Իլհամ Ալիևն ընդգծել են երկու հարևան երկրների հարաբերությունների բարեկամական և եղբայրական բնույթը: Ալիևը նշել է, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սկսվելուց անմիջապես հետո Բաքուն դատապարտել է Իրանի դեմ գործողությունները։ Նա ցավակցություն է հայտնել իրանցի պաշտոնյաների և քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ, աջակցություն հայտնել Իսլամական Հանրապետությանը և ժողովրդին։

«Իլհամ Ալիևը նշել է, որ մուսուլմանական երկրների, այդ թվում՝ հարևան պետությունների հետ հարաբերությունների զարգացումն Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,- ասված է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։

Իրանի նախագահն էլ հայտարարել է, որ վերջին շրջանում Իրան-Ադրբեջան հարաբերություններում նոր էջ է բացվել, Բաքու-Թեհրան, Բաքու-Թավրիզ չվերթներն ավելացել են։ Փեզեշքիանը նաև երախտագիտություն է հայտնել Իսրայելի հետ հակամարտության ընթացքում Բաքվի աջակցության և համերաշխության համար։

Related posts

Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ

Մեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Փաշինյան

Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան