Փարիզի դատախազությունը սկսել է Նիսում ահաբեկչության նախնական հետաքննությունը

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի ահաբեկչության գործերով դատախազությունը դեկտեմբերի 13-ին նախնական հետաքննություն է սկսել Նիսում դանակով զինված տղամարդու կողմից Նոթր Դամ եկեղեցում գտնվող մարդկանց վրա հարձակման փաստով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասված է դատախազության տարածած հայտարարության մեջ:

Հետաքննությունը վարում է ահաբեկչական նպատակներով սպանությունների և սպանությունների փորձերի կասկածանքով:

Դատախազությունը նաեւ հայտնում է, որ հարձակվողը նախկինի պես գտնվում է ծանր վիճակում և չի հարցաքննվել քննիչների կողմից: Նրա հեռախոսում հայտնաբերվել է տղամարդու լուսանկար, որն ավելի վաղ Կոնֆլան Սեն Օնորին սպանել էր ուսուցիչ Սամուել Պատիին՝ դասի ժամանակ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները երեխաներին ցուցադրելու համար: Հեռախոսում առկա է նաև ձայնային հաղորդագրություն, որում Ֆրանսիան կոչվում է «անաստվածների երկիր»։

Այնտեղ նաև լուսանկարներ են պատկերված՝ կապված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության հետ։

 

Related posts

Ավտոմեքենան սահել, ընկել է Չիչխան գետը

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշում է կայացրել

Պատշգամբից ընկնելու տարբերակը հերքվեց. վնասվածքը վրաերթի հետևանք էր