Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ

Վերականգնման աշխատանքների արագությունը թույլ կտա Փարիզի Աստվածամոր տաճարի դռները բացել այս տարվա վերջին: Այս մասին հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ տաճարում բռնկված հրդեհի հինգերորդ տարելիցին, գրում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ էր բռնկվել 2019 թվականի ապրիլի 15-ի երեկոյան։ Հրդեհի հետևանքով փլուզվել էր տաճարի աշտարակն ու ոչնչացվել տանիքի 1/3-ը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ տաճարը 5 տարում կվերականգնվի:

Տաճարի ամրացման և անվտանգության ապահովման աշխատանքներն ավարտվել էին 2021 թվականի աշնանը, իսկ վերականգնումը սկսվել էր 2022-ի ձմռանը։

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է