Փարիզը հնարավոր է համարում Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառումը

1lurer.am. Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից Եվրոպայի հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը հնարավոր է համարում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը տնտեսության որոշ ոլորտներում՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Թուրքիայի դեմ տնտեսության որոշ ոլորտներում պատժամիջոցների սահմանումը հնարավոր է»,- հայտնել է պետքարտուղարը: Նրա խոսքով՝ քննարկվում են «բոլոր տարբերակները»:

Դիվանագետն ընդգծել է, որ «արդյունավետ չի համարում» Թուրքիայի և ԵՄ-ի միջև մաքսային միության ռեժիմի դյուրացումը:

Նա հավելել է, որ Ֆրանսիային «միայնակ չի համարում Թուրքիայի դեմ»: «Այսօր եվրոպական ոչ մի պետություն պատրանքներ չունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի հետ կապված»,- ընդգծել է Բոնը: Նրա խոսքով՝ դեռևս վաղ է հստակ որոշումներ կայացնել: Նա ասել է, որ բոլոր գործընկերները ձայնի իրավունք ունեն:

Հեղինակ`Մարի Կոստանյան

Related posts

Իլոն Մասկի հետ կնքված պետական պայմանագրերը և սուբսիդիաները գնահատում կանցնեն. Թրամփ

Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Զորաց քարեր

«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին