Փարիզը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացին. Ֆրանսիայի ԱԳՆ

Վերջին տարում Հայաստանը և Ադրբեջանը կարևոր ու վճռական քայլեր են ձեռնարկել իրենց ժողովուրդների համար խաղաղությունը իրականություն դարձնելու ուղղությամբ՝ ասված է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Պասկալ Կոնֆավրոյի հայտարարության մեջ՝ նվիրված 2025 թվականի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գագաթնաժողովին։

«Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված պատմական համաձայնագրի առաջին տարեդարձն է։ Ֆրանսիան հուսով է, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի և կվավերացվի, սահմանները կբացվեն, տարածաշրջանային հաղորդակցությունները կզարգանան, որպեսզի Հարավային Կովկասը կրկին դառնա լիարժեք համագործակցության տարածք և Եվրոպան ու Ասիան կապող օղակ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Պասկալ Կոնֆավրոն հավելել է՝ Ֆրանսիան իր եվրոպացի գործընկերների հետ կշարունակի ակտիվորեն աջակցել այս գործընթացին՝ լիովին հարգելով Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Related posts

Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիրը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով

Բուլղարիայում ԱԹՍ-ն պայթել է Ուկրաինան Թուրքիային կապող գազատարի մոտակայքում

Շիրակացիից մինչև բիտումապատ փողոց. ձգվող շինարարություն ու անհարմարություններ Գյումրիում