Փաստորեն, Սեյրան Օհանյանը հաստատեց Հայկ Սարգսյանի միտքը. Կոնջորյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարելով՝ անդրադառնալով ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպին:

«Ամեն ինչ սկսվեց այն պահին, երբ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ բոլոր այն ՊՆ նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով մարդ է ազատվել բանակից, հայրենիքի դավաճաններ են։

Դրան ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը տեղից բղավեց՝ դավաճանը դու ես և շիշ նետեց Հայկ Սարգսյանի վրա։ Փաստորեն, Սեյրան Օհանյանը հաստատեց Հայկ Սարգսյանի միտքը։ Մնացածը հայտնի է»,- գրել է Կոնջորյանը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը շիշ էր նետել պատգամավորի ուղղությամբ:

Related posts

Բուժառուից մինչև բժիշկ՝ շիրակցու հումորի հետքերով

Ակնկալում ենք, որ կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ. Սոնա Ղազարյանը՝ Հաջիևի ասածների մասին

ՀՀ-ում օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 2-4 աստիճանով․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ