Փառատոնի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր

Կանադայի Վանկուվեր քաղաքում մեքենան մխրճվել է փառատոնի ժամանակ հավաքված ամբոխի մեջ, ինչի հետևանքով կան զոհեր, հայտնում է տեղի ոստիկանությունը X-ի իր միկրոբլոգում:

«Մարդիկ են զոհվել և վիրավորվել այն բանից հետո, երբ վարորդը մխրճվել է ամբոխի մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունից հայտնել են որ վարորդը ձերբակալվել է, սակայն միջադեպի մանրամասները չեն հաղորդվում։

Related posts

Կանարյան կղզիներում միգրանտներին տեղափոխող նավ է խորտակվել. կան զոհեր

Բախվել են մեքենաներ․ կա 7 վիրավոր, բոլորը երեխաներ են

Ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ձորն է ընկել