Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացուն վրաերթի ենթարկեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայրաքաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են իրականացվում։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը:

ՀՅԴ-ական երիտասարդները փակել են Ամիրյան փողոցը։

«Նիկոլ, հեռացիր»,- վանկարկում են պատ կազմած և ճանապարհի երթևեկելի հատվածը փակած քաղաքացիները։

Ակտիվիստների ձայներին զուգահեռ լսվում են մեքենաների ազդանշանները, որոնց մի մասը մնացել է փակուղու մեջ, իսկ մյուս մասը կարողանում է շրջադարձ կատարել։

«Հարգելի քաղաքացիներ, սա կոչ է բոլորին, միացեք մեզ, ընդվզեք։ Նիկոլ Փաշինյանն՝ իր դավաճանական ծրագրով պետք է հեռանա իշխանությունից։ Նիկոլ Փաշինյանը դավաճան է»,- շեշտում են ակցիայի մասնակիցները։

Եվ քանի դեռ ակցիայի մասնակցիները կոչեր են հնչեցնում, մի մեքենա արագ մոտեցավ, և փորձեց անցնել։ Ակցիայի մասնակիցները փորձեցին փակ պահել ճանապարհը, սակայն այդ մեքենան հարվածեց նրանց և, ճեղքելով պատը, հեռացավ։

Related posts

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Երգում է Գագիկ Սուրենյանը

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, անսասան՝ ազատ և երջանիկ պետություն կառուցելու իր ձգտումների մեջ. վարչապետ